Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայոց պետականության գլխավոր դահիճներից մեկի դեսպանը

Հայոց պետականության գլխավոր դահիճներից  մեկի դեսպանը
06.01.2024 | 07:55

Նիկոլ Փաշինյանի գալու օրվանից պետական կառավարման համակարգն ու տեղական ինքնակառավարման մարմինները սկսեցին վերջինիս ստորաքարշորեն ծառայել:

Հարց տվեք Միսակ Բալասանյանին կամ Սամվել Բալասանյանին, թե ո՛ր գիտելիքների, կամ ինչպիսի փորձի համար էր կրթություն չունեցող Կարապետ Մխչյանը 2018 թվին նշանակվում քաղաքապետի խորհրդական, Միրզոյան Արարատն էր զանգե՞լ:

Հարց տվեք Սամվել Բալասանյանին, թե ինչու՛ էր 2018 թվին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկվում Ռոբերտ Քոչարյանը:

2020 թվին՝ 44-օրյա դիվերսիայի (պատերազմ ) ժամանակ քանի՞ հազար գյումրեցի է քաղաքապետարանի կողմից ստացել повестка-ներ ու այդ ստացածներից քանի՞սն են զոհվել: Ինչի՞ համար են զոհվել՝ Միսակ և Սամվել Բալասանյաններ, որ ամիսներ հետո վարչապետը կանգնի-ասի, որ այդ տարածքները վաղուց եղել են ադրբեջանակա՞ն:

Ի միջի այլոց, էդ պավեստկեքից ձեզ հեչ չկա՞ր. Խաչատուրը պավեստկա ստացա՞վ, իսկ Սահա՞կը:

Դուք հասկանու՞մ եք, որ ձեր ձեռքերով մարդկանց են սպանել տվել ու դրանից հետո, դուք ոչ միայն չեք զղջացել, այլև ձեր ստորաքարշ ծառայությունը շարունակել եք:

Պատմական այս ծանր ժամանակահատվածում դարձաք հայոց պետականության գլխավոր դահիճներից մեկի դեսպանը:

Ձեզ նմանների անողնաշարության պատճառով ավերվեց պետությունը, ամայացան քաղաքները:

Հարամ էղնի էդ կապիտալը:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3248

Մեկնաբանություններ